Հասարակություն

Մովսես Հակոբյանը կգնա՞ ԱԺ քննիչ հանձնաժողով

Մովսես Հակոբյանը կգնա՞ ԱԺ քննիչ հանձնաժողով

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

168.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և ներկայացնել պատերազմի ժամանակ իր տեսածը, ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունեմ»։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ չգնալու դեպքում իր անձի շուրջ տարաբնույթ կարծիքներ կձևավորվեն, որ խուսափում է, և այլն, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց.

«Ես դրանից վատ չեմ զգում, թող տարբեր կարծիքներ ձևավորվեն։ Ես առհասարակ այդ հանձնաժողովի ձևավորման իմաստը չեմ հասկանում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250