Պուտինը ստացել Է Պետդումայի դիմումը․ Պեսկովը մանրամասնում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել Է Պետդումայի դիմումը ՝ ինքնահռչակ ԼԺՀ-ն ճանաչելու մասին, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չկա, նախագահը դիմում է ստացել, նա արձագանքել է դրան, նա ընդունել է այն ի գիտություն»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի կարծիքով ՝ փաստաթուղթը խորհրդարանականների եւ հասարակության տրամադրվածության վառ ցուցանիշ է:

 

«Բայց նախագահը շեշտել է, որ գլխավորը օգնելն է  Հարավային արեւելքում (Ուկրաինա) իրավիճակի կարգավորմանը, իսկ դա կարելի է անել ՝ ամեն կերպ նպաստելով մինսկյան միջոցառումների համալիրի իրագործմանը։ Ահա թե ինչի վրա է կենտրոնանալու նախագահն իր աշխատանքում», - եզրափակել է Պեսկովը։
Երեքշաբթի Պետդուման քվեարկել է Դոնբասի հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության մասին նախագահին ուղղված դիմումի օգտին: ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինը եւ Լեոնիդ Պասեչնիկը ողջունել են այդ որոշումը: 

 

Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անել ամեն ինչ տարածաշրջանի խնդիրների լուծման համար, ինչպես նաեւ նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունների ներուժը դեռ սպառված չէ:

Քաղաքականություն

Պատահարներ