
«Ես ազատ օր էի վերցրել, գարեջուր ու պիցցա». ինչպես են բրիտանացիները ծաղրում Բայդենին և ԱՄՆ հետախուզությանը

Բրիտանական The Daily Mail թերթի ընթերցողները արձագանքել են Ռուսաստանի կողմից Ուկրաինա չկայացած «ներխուժման» մասին լուրերին։ Նրանք քննադատել են լրատվամիջոցներին, որոնք պնդում էին, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը փետրվարի 16-ի գիշերը հարձակվելու է Նեզալեժնայայի վրա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական The Sun և Mirror տաբլոիդները հայտարարել էին, որ «Ուկրաինա ներխուժումը» տեղի կունենա փետրվարի 16-ին, հրապարակումները նույնիսկ ճշգրիտ ժամը անվանեցին՝ տեղական ժամանակով առավոտյան երեքը։ Սակայն, ինչպես և սպասվում էր, ոչինչ տեղի չունեցավ։
«Արդեն չորեքշաբթի է, ընկերներ»,- հիշեցրել է օգտատերերից մեկն ու հեգնել։
«Ես ազատ օր եմ վերցրել, պատրաստել եմ գարեջուր, պիցցա, նույնիսկ նոր բազմոցիս առաքումն արագացնելու համար ավել էի վճարել, որ հարմար տեղավորված լինեմ ու հետևեմ «ներխուժմանը»: Անիծված արևմտյան հետախուզություն, նույնքան արժանահավատ և օգտակար եք, որքան անցյալ տարվա ձմեռը», - հեգնանքով գրել է մեկ այլ օգտատեր:
«Պատերազմը պետք է սկսվեր 46 րոպե առաջ: Զարթուցիչը դրեցի, որ ժամանակին արթնանամ, բայց ոչինչ չի ստացվում: Արևմտյան լրատվամիջոցներ. հիասթափություն, շատ խոստումներ, զրո իմաստություն»,- վրդովվեց օգտատեր Պելիկանը:
«Չորեքշաբթի... Բայդեն, դու Բուշից լավը չես` իր զանգվածային ոչնչացման զենքով: «Պատերազմը սկսվում է չորեքշաբթի օրը», ոչ, նրանք բոլորը քնած են իրենց անկողնում», - այսպես էլ գրել է Դելրեյը:
«Թվում է, թե Բայդենն ու լրատվամիջոցները միակն են, որ պատերազմ են հրահրում»,- իր կարծիքն է հայտնել մեկ այլ բրիտանացի։
Վերջին ամիսներին արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները խոսում էին Ռուսաստանի՝ իբր մոտալուտ Ուկրաինա «ներխուժման» մասին, մինչդեռ Մոսկվայում այդ հայտարարությունները բազմիցս հերքվել են։ ԱՄՆ Ջո Բայդենը փետրվարի 16-ն անվանել է «ներխուժման» ամսաթիվ։