Առավոտյան Շուշիի մուտքի մոտ ենք եղել. ադրբեջանցիների հետ բանակցություններն ապարդյուն են անցել

 Արցախի օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու համար ամեն օր բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ։

 

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

 

«Առավոտյան ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այցելել է Շուշիի մուտքի մոտ, որտեղ ադրբեջանական կողմի հետ մշտապես անցկացվում են բանակցությունները։ Հերթական անգամ այն ապարդյուն է ավարտվել` ադրբեջանական կողմը դեռևս չի համաձայնվում, որպեսզի Արցախի օկուպացված տարածքում կարողանանք վերսկսել որոնողական աշխատանքները»,– նշեց Թադևոսյանը։

Նա հույս ունի, որ եղանակները տաքանալուն զուգահեռ, կհաջողվի արդյունքի հասնել ու կրկին վերսկսել աշխատանքները։

Քաղաքականություն