
COVID19-ով հոսպիտալացվածների գերակշիռ մասը պատվաստված չէ․ ԱՆ

Դրական թեստ ունեցողների 74,7%-ը պատվաստված չէ: Այս մասին տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Նշվում է նաեւ, որ հոսպիտալացվածների 82%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 77,9%-ը պատվաստված չէ։
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 408381 դեպքի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8201 է: