Ազգային փոքրամասնությունները բողոքի ակցիայի են դուրս եկել. նրանք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են

 Ազգային փոքրամասնությունների բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նրանք բողոքում են Թուրքիայում իրականացվող բռնության դեմ: Եզդի և քուրդ բնակչությունը անգամ ազատ խոսքի իրավունք չունեն, իրենց լեզվով խոսելու իրավունք չունեն: Մենք այստեղ ենք, որ դիմենք միջազգային ատյաններին`  պաշտպանելու մեր եղբայրների իրավունքները, չցեղասպանեն մեզ: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը: 

 

Նա ընդգծեց, որ Հայաստանում նրանք ունեն իրենց իրավունքները, ունեն ազատություն և շատ շնորհակալ է, որ իրենց իրավունքներն այստեղ պաշտպանվում են: 

 

Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց  Աբդուլա Օջալանի նկարներով: Նրանք նշում են, որ Ստամբուլում շարունակում է ցմահ բանտարկված մնալ  «Քրդական աշխատավորական կուսակցությանե (PKK) առաջնորդ Աբդուլա Օջալանը: Նրան  խոշտանգում են, սակայն միջազգային հանրությունը լուռ դիտորդի դեր է ստանձնել: Նրանք ցանկանում են, որ ՄԱԿ-ը միջոցներ ձեռք առնի փոխելու Օջալանի խափանման միջոցը: 

Քաղաքականություն