
Քարդաշյանը խոսել է ամուսնալուծության պատճառների մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ, «բիզնեսվումն» Քիմ Քարդաշյանը Vogue-ին տված հարցազրույցում անդրադարձել է հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառի մասին։
«Շատ երկար ժամանակ ես մտածում էի ուրիշների երջանկության մասին: Վերջին երկու տարիներին հասկացա` պետք է սկսեմ մտածել իմ մասին: Անգամ եթե դա հանգեցնի ամուսնալուծության և կտրուկ փոփոխությունների, ես միևնույն է կարծում եմ, որ ամենակարևորը ինքդ քեզ հետ անկեղծ լինելն է և հասկանալը, թե ինչն է քեզ երջանկացնում։ Ես ընտրել եմ ինձ»,- ասել էՔարդաշյանը։
Քիմի խոսքով՝ ինքը պատրաստվում է «ճիշտ սնվել, մարզվել, զվարճանալ և ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, ինչպես նաև նրանց հետ, որոնք իրեն ուրախություն են պարգևում»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Քարդաշյանը պաշտոնապես Ուեսթից բաժանվելու հայտ է ներկայացրել դատարան։ Քանյեն մի քանի փորձ է արել (այդ թվում՝ հրապարակային) Քիմին վերադարձնելու, սակայն Քարդաշյանը չի փոխել իր որոշումը։