Հասարակություն

Մեզ չեն կարող բավարարել այն հարաբերությունները, որոնք վերջին տարիներին ամենացածր մակարդակի վրա են․ Լավրով

Մեզ չեն կարող բավարարել այն հարաբերությունները, որոնք վերջին տարիներին ամենացածր մակարդակի վրա են․ Լավրով

Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերությունները կարելի է կայունացնել միայն իրավահավասար երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բրիտանացի գործընկեր Լիզ Տրասի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ռիա Նովոստին։ 
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ժամանել են Ռուսաստան ՝ քննարկելու ուկրաինական հարցը։


«Իհարկե, հարաբերությունները կարելի է կարգավորել՝ բացառապես երկխոսության միջոցով, որը հիմնված է միմյանց օրինական շահերի ճանաչման եւ երկուստեք ընդունելի լուծումների որոնման վրա»-, ասել Է Լավրովը՝ բանակցությունների մեկնարկից առաջ:


«Եթե այցը միտված է ճգնաժամի հաղթահարմանը, ապա Մոսկվան կպատասխանի փոխադարձությամբ»,-հավելել է Լավրովը:

 

«Մեզ չեն կարող բավարարել այն հարաբերությունները, որոնք վերջին տարիներին ամենացածր մակարդակի վրա են գտնվում»,- նշել է Լավրովը:


Նա հույս է հայտնել, որ կողմերը կվերականգնեն երկկողմ համագործակցության մեխանիզմները։ 

 

Ճեպազրույցից հետո լրագրողները լքել են դահլիճը, հանդիպումը շարունակվել է փակ դռների ետևում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250