
Ղազախստանը միջազգային ավազակախմբերի զոհ Է դարձել․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցություններում հայտարարել է, որ հունվարին Հանրապետություն են ներխուժել միջազգային ավազակախմբեր, որոնք օգտվել են երկրի իրադրությունից:
Նա հավելել է, որ տեղի ունեցածի հետեւանքները վերացնելու համար ստիպված կլինեն մեծ ջանքեր գործադրել, սակայն Ղազախստանը հաստատակամ է ոտքի վրա: