«Ղարաբաղ Տելեկոմ»-ի ծառայությունները էլ անվճար չեն լինի

 Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը մարտի 1-ից կդադարեցվի: Այս մասին հայտնում են «Ղարաբաղ Տելեկոմ»-ից:

 

«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի, և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,-ասվում է հայտարարությունում:

Քաղաքականություն