
Ժիրինովսկիին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժաջակցություն. ՌԴ առողջապահության նախարարություն

Վլադիմիր Ժիրինովսկին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում է: Նրան ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ կապված իր մոտ ախտորոշված կորոնավիրուսի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց փետրվարի 2-ին՝ քովիդ-օմիկրոն ախտորոշմամբ: Նրա վիճակը կայուն է: Ժիրինովսկիին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական աջակցություն»,- հայտնել են նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքական գործիչը կորոնավիրուսի դեմ 8 անգամ պատվաստվելուց հետո վարակվել է օմիկրոն շտամով և հոսպիտալացվել, նա միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին: