Լեզվակռիվ և փոխադարձ մեղադրանքներ` ԱԺ-ում

Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր, որ Լիլիթ Գալստյանն անիմաստ վատնում է պետական փողերը: Պատգամավորը մեղադրեց  Լիլիթ Գալստյանին` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից բացակայելու մեջ: 

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ, անդրադառնալով Գաբրիելյանի հայտարարությանը ասաց, որ վերջինս մոլորեցնում է հանրությանը:

 

«Ես իմ խոսքում հստակ ասացի, որ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի առնչությամբ բազմաթիվ առաջարկություններ եմ արել, որոնք ընդունվել են, սակայն իմ եւ մեր հիմնական մտահոգությունը վերաբերել է կառավարման նոր մոդելին, որը չի ընդունվել, մտահոգությունները չեն փարատվել: Դա մեր բարոյական, քաղաքական եւ արժեքային իրավունքն է ընդունել կամ չընդունել այս նախագիծը: Երկրորդ, նույն Սիսակ Գաբրիելյանը ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հենք չունի որոշելու, թե ես, որպես պատգամավոր, իմ ռեսուրսներն ինչպես եմ օգտագործում:

 

Եվ մի քիչ էլ մարդկային դաշտից, պարոն Գաբրիելյան, երբ մեր հանձնաժողովի արտահերթ նիստ գումարեցինք երկուշաբթի եւ ես դաս ունեի, ես ձեզ ասացի՝ գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն», - կոչ արեց ընդդիմադիր պատգամավորը», - ասաց պատգամավորը:

 

 

Քաղաքականություն