
Ադրբեջանում լռեցնում են ԶԼՄ-ներին` իրենց զինծառայողների խոշտանգումների մասին լուրեր հրապարակելու համար

Դատախազությունը զգուշացրել է ԶԼՄ-ներին ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին՝ «Տերտերի գործով» հրապարակումներ չանել, առանց թույլտվության:
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատախազության մամուլի ծառայությունը, հայտնել են, որ դատախազությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ սոցցանցերի օգտատերերին զգուշացրել է, որ առանց համապատասխան թույլտվության նախաքննության մասին տեղեկության հրապարակումն անթույլատրելի է եւ քրեորեն պատժելի։
«Քննության վրա ազդելու, հասարակության շրջանում սխալ կարծիք ձեւավորելու, ադրբեջանական բանակի եւ պետական մարմինների համբավը ստվերելու նպատակով խեղաթյուրված տեղեկություն տարածելու համար օրենքով նախատեսված միջոցներ կկիրառվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին հայրենիքի դավաճանության կասկածանքով երկրի հարյուրավոր զինվորականների խոշտանգումներին, ինչի հետևանքով այն ժամանակ մահացել է առնվազն 11 մարդ։
Արցախյան հակամարտության գոտում քառօրյա պատերազմին (2016թ. ապրիլի 2-5-ը) հաջորդել են զանգվածային կտտանքները։ «Տերտերի գործ»-ն անվանումը ստացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի անունով, որտեղ տարվել ու խոշտանգվել են ադրբեջանցի զինծառայողները։