Երկարատև հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց․ Հայաստանի երգի պետական թատրոն

Հայաստանի երգի պետական թատրոնը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խոր վշտով հայտնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:

Հոգիդ լույս դառնա ՄԱԵՍՏՐՈ...»։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանը:

Քաղաքականություն