Սպիտակ տունը՝ Եվրոպա ամերիկյան լրացուցիչ զորքեր տեղակայելու մասին

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին բացատրել է Եվրոպա լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայելու մասին որոշումը, գրում է RT-ն:
 

Նա հայտարարել է, որ այս որոշումը չի կայացվել կապված վերջին մի քանի օրվա ընթացքում Միացյալ Նահանգների կողմից ստացված որևէ իրադարձությունների կամ նոր հետախուզության հետ։
 

«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մենք խորհրդակցություններ ենք անցկացնում տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ, ուր ուղարկվում են այդ զինվորականները», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Փսակիի խոսքերը։
 

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ տեղակայված լրացուցիչ ամերիկյան ռազմական ուժերը իրենց հրավերով կգտնվեն Եվրոպայում։

Քաղաքականություն