Հայտնի է, թե որոնք են օմիկրոնի հիմնական ախտանիշները
Մեծ Բրիտանիայի առողջության անվտանգության գործակալությունը նշել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.2 ենթատեսակի (այն հայտնի է նաև որպես թաքնված օմիկրոն) ախտանիշները նման են սկզբնական շտամի ախտանիշներին: Այդ մասին գրում է բրիտանական Daily Express թերթը՝ հավելելով, որ «սթելս օմիկրոնի» ախտանշաններն են ջերմությունն ու տանջալից հազը:
Ըստ գործակալության՝ թաքնված օմիկրոնի հիմնական տարբերակիչ հատկանիշների ցանկը ներառում է ոչ միայն բարձր ջերմություն, տանջալից հազ, այլև հոտի կամ համի կորուստ կամ փոփոխություն: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավելի սպեցիֆիկ ախտանիշները դեռ պետք է պարզվեն:
Նախկինում թվարկվել էին օմիկրոնի անսովոր ախտանիշները, որոնք մնում են ապաքինումից հետո, օրինակ՝ մեջքի ցավ և գլխապտույտ:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առ...
Ես եկել եմ` նորից հայտարարեմ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
«Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում:...
Երևան-Ստամբուլ առաջին չվերթ. քանի ուղևոր է Ստամբուլ մեկնել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կայացել է Երևան-Ստամբուլ առաջին չվերթը։ Թռիչքն իրականացվել է սահմանված ժամին՝ 18։00...