Հասարակություն

Սամվել Կարապետյանն ու ադրբեջանցի գործարարը՝ ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաներ». ինչքան շահույթ ունեն նրանք. Forbes

Սամվել Կարապետյանն ու ադրբեջանցի գործարարը՝ ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաներ». ինչքան շահույթ ունեն նրանք. Forbes

Հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիրը» և Ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի՝ «Киевская площадь» ընկերությունների խումբն հանդիսանում են ռուսական անշարժ գույքի շուկայի ամենախոշոր երկու խաղացողները։ Այս մասին հայտնում է Forbes հանդեսը։ 

 

«2021 թ-ի ամենախոշոր եկամուտն անշարժ գույքի շուկայից ստացել է Գոդ Նիսանովի և Զախար Իլիևի «Киевская площадь» ընկերությունների խումբը, որի օգուտը 2021 թ․-ի ընթացքում կազմել է 1,67 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է, որի շահույթը նույն տարվա ընթացքում կազմել է 615 մլն ԱՄՆ դոլար», - նշել է հանդեսը։ 

 

Հիշեցնենք, որ Գոդ Նիսանովին է պատկանում «Фуд сити» խոշորագույն առևտրի կենտրոնը, որը 2020 թ-ի Տավուշում տեղի ունեցած հուլիսյան բախումներից հետո հրաժարվում էր թույլ տալ վաճառել հայկական գյուղամթերք։ Նիսանովը նաև մեծ օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250