ՀՌՀ անդամի թեկնածուն ԱԺ կռվից հետո որոշել է հանել է իր թեկնածությունը

 ՀՌՀ անդամի թեկնածու Ռուբեն Հակոբյանն ԱԺ այսօրվա միջադեպից հետո որոշել է հանել է իր թեկնածությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը.

 

«Երկու օր է՝ հանձնաժողովում քննարկվում է ՀՌՀ անդամի թեկնածուի հարցը, սակայն այս ընթացքում օրակարգային որևէ քննարկում այդպես էլ չեղավ, ամբողջությամբ քաղաքական ուղղվածություն տվեցին հարցին, իրենց հատուկ շեշտադրումներով վիրավորանքներ, հայհոյանքներ, մեղադրանքներ հնչեցրին: Ես եկել էի, որ պատասխանեի այդ մեղադրանքներին և այս երկու օրվա քննարկումները ցույց տվեցին, որ ես պետք է հանեմ իմ թեկնածությունը՝ շնորհակալություն հայտնելով երկու խմբակցություններին։ Չգիտեմ՝ դա լսելի դարձավ, թե ոչ, բայց ես հանեցի իմ թեկնածությունը, ինչը կիսատ մնաց՝ մի քանի մեղադրանքների, վիրավորանքների պատճառով»,- նշեց Հակոբյանը։

 

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունն այս պաշտոնին առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը:

Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հետ կապված միջադեպին՝ Հակոբյանը նշեց, որ հեռուստատեսությունն ունի լուրջ առանձնահատկություններ։

«Հեռուստաբանավեճի հաջողությունը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի հարցազրույց վարողը, առավելագույնս պահանջվում է, որ չեզոք լինի, կողմ չլինի։ Եթե չեմ սխալվում, այդ հարցազրույցը 2019թ ամռանն էր, քննարկվում էր «Մարտի 1»-ի հարցը։ «ՔՊ»-ի նախկին պատգամավորներից մասնակցում էր նաև Նիկոլայ Բաղդասարյանը, որը հայտարարեց, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ 100 տոկոսով բացահայտվել է «Մարտի 1»-ը և, որ ժողովուրդը գիտի, թե ով է կազմակերպել այդ մարդասպանությունները և նշեց Ռոբերտ Քոչարյանի անունը։ Հարցրեցի՝ ինչքանով է համոզված, որ այդպես է, օրենքով դեռ չեն ապացուցել, ասաց՝ ժողովրդի մոտ այդ կարծիքը կա»,- նշեց Հակոբյանը՝ պատմելով, որ Պետրոս Ղազարյանը ոչ միայն չէր ընդհատել, այլև՝ գլխով հավանության նշան է տվել, ինքն էլ՝ ասել է, որ ժողովրդի մոտ կա նաև կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը փող է շորթել՝ հոդված գրելու կամ չգրելու համար, նույնիսկ՝ ծեծ է կազմակերպել, որից հետո գումար է վերցրել, որ չհարուցվի քրեական գործ, իսկ Պետրոս Ղազարյանն էլ արձագանքել է՝ նշելով, որ քննարկվում է «Մարտի 1», ոչ թե՝ Նիկոլ Փաշինյան։

Հակոբյանը նշեց, որ հաղորդավարն այդ պահին հստակ կողմ էր և սադրում էր, ինքն այդ պահին որպես լրագրող չէր ներկայանում։

Հակոբյանի խոսքով՝ ՀՌՀ-ն ունի բավական լծակներ՝ մաքրելու Հանրային ՀԸ-ն այլասերվածությունից։

 

Վերջինս նաև հիշեցրեց, որ Փաշինյանը ժամանակին Պետրոս Ղազարյանին «Նատաշկա» էր ասում, ինչը, հայտնի է, թե ինչ է խորհրդանշում ռուսական իրականության մեջ, բայց այդ նույն «Նատաշկային» բերեց ու դրեց, որ այս անգամ էլ նույն պահվածքը ընդդիմության հանդեպ ցուցաբերի։

Քաղաքականություն