Արցախում հիմնանորոգվում է ռազմավարական նշանակության շուրջ 50 կմ ավտոճանապարհ

 Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին զուգահեռ ընթանում են նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի ֆեյսբուքյան էջը:

 

Այդկերպ, Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Կառուցվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին, հիմնանորոգվում են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ,Վերին Հոռաթաղ,Կոճողոտ, Աստղաշեն-Պատարա, Դահրավ համայնքները և Մարտունու շրջանի Կաղարծին-Պառավաթումբ համայնքները մայրուղուն կապող ճանապարհները:

«Ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների, Արցախում բնակավայրերը մայրուղիներին կապող այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր ու  շոշափելի  հնարավորությունների ուղով»,-ասված է գրառման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ