
Ո՞վ կփոխարինի նախագահին. ինչ է սահմանում օրենքը

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս։ Ով է փոխարինելու նախագահին՝ համաձայն Սահմանադրության։
Ինչ է սահմանում օրենքը
Սահմանադրության 142-րդ հոդվածը սահմանում է՝ Հանրապետության նախագահն իրհրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
144-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Տվյալ դեպքում՝ Ալեն Սիմոնյանը։
Իչպես է ընտրվելու նախագահը
Երկրի նախագահին ընտրելու է ԱԺ-ն։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը։
Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: