ԱՄՆ-ի ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակը։ Այս մասին Թվիթերում հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ-ին 200 մլն դոլարի հավելյալ օգնության տրամադրման մասին որոշումն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեկտեմբերին։ Խմբաքանակն այսօր առավոտյան հասել է Կիևի Բորիսպոլ օդանավակայան։
Բեռը ներառում է մոտ 91 հազար կգ մահաբեր զենք։
Դեսպանատանը նշել են, որ այս օգնությունը ցույց է տալիս ԱՄՆ-ի կոշտ հանձնառությունն Ուկրաինայի ինքնապաշտպանության սուվերեն իրավունքին։
Նշվում է, որ անցած տարի ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 650 մլն դոլարի օգնություն, ներառյալ վերոնշյալ օգնության փաթեթը, և ընդհանուր առմամբ՝ 2․7 մլրդ դոլարի օգնություն՝ սկսած 2014 թվականից։
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին՝ օժանդակելով նրանց «ռուսական ագրեսիայից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ ծրագրում է ոչ հիմնական անձնակազմի տարհանում իրականացնել Ուկրաինայի դեսպանատնից․ CNN
Կիևում ԱՄՆ դեսպանատունը խնդրել է Պետդեպին թույլատրել ոչ հիմնական ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին վերադառնալ Վաշինգտ...
«Ամենադժվար երկիրը, որի հետ ես գործ եմ ունեցել, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ին նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր համար ավելի դժվար է գործ ունենալ ԱՄՆ-ի, քան Ռուսաստանի հետ։...
Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնե...
Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են. փորձագետ Կարեն Հովհաննիսյան
«Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են։ Ձերբակալում են ոչ ավել , ոչ պակաս Էրդողանի և նրա կնոջ թագավարակի օմիկրոն...