ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեքսանյանը մարմնավաճառ ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանի հասցեին. հիմա դիմում է՝ մեծարգո ԱԺ նախագահ. Խամոյան
Ձեր քաղաքական ուժի ղեկավարն էլ լրագրող է, նախկին խմբագիր, տարիներ շարունակ մեր ոլորտում է եղել, իսկ ձեր թիմակիցը երեկ լրագրողական համույթի մի հատվածին անվանեց «վերբալ մարմնավաճառներ» և տվեց բարոյական դասեր: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը.
«Մարդ, որը տարիներ առաջ ղեկավարում էր կուսակցությունների մեկի ֆեյք ֆաբրիկան, մարմնավաճառ ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանի հասցեին: Մարդ, որն իր այդ որակումից հետո գալիս այս ամբիոնից և Ալեն Սիմոնյանին ասում է՝ մեծարգո ԱԺ նախագահ, հիմա բարոյականությունից է խոսում»,-ասաց Խամոյանը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք Վահագն Ալեքսանյանը դրա համար ներողություն խնդրել է Ալեն Սիմոնյանից:
Ագնեսա Խամոյանը նաև նշեց, որ ՔՊ-ական լրագրող պատգամավորներից որևէ մեկը չքննադատեց իրենց գործընկերոջ հայտարարությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դե որ ինձ ճանաչում ես, լավ գիտես, որ հեսա մի հատ չափալախ կտամ». պատգամավորը մի դրվագ հիշեց
Մի ամբողջ խմբակցություն իմ ցանկացած ելույթի, ցանկացած ասածի, հրապարակման որպես պատասխան ներկայացնում է մի ֆեյսբուքյան գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանը լողում է սառցապատ լողավազանում
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում լողավազանից լուսանկարներ է հրապարակել՝ կից մեջբերել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ ուզում կոպիտ ձևով խոսեմ, տհաճ ա․ Սուքիասյանը՝ Վարդևանյանին
Չեմ ուզում կոպիտ ձևով խոսեմ, տհաճ ա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող մեդիաոլորտում եղել է մի նախագիծ․ ինչ հիշեց Հակոբյանը
Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող մեդիաոլորտում եղել է մի նախագիծ, որը կոչվում էր Քարե դարդ։ Ես բնավ չեմ ուզում խոսել, ք...