«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են իրականացնում
«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Սկզբում ցուցարարները տասնյակ պաստառներով, ԱՄՆ դրոշներով հավաքվել էին Ծովակալ Իսակովի արձանի մոտ, այնուհետև շարժվեցին դեպի դեսպանատուն։
Ցուցարարները նշում են, որ 2021 թվականի մայիսից «Գրին քարտ» են շահել, բայց տևական ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են, ուզում են հասկանալ, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ինչու իրենց հարցազրույցի չի հրավիրում։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ եթե մինչև սեպտեմբերի 30–ը չմասնակցեն հարցազրույցի փուլին, մեխանիկորեն կկորցնեն ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։
«2066 քաղաքացի «Գրին քարտ» է շահել, բայց հարցազրույցի են կանչել միայն 4 հոգու։ Ինչպե՞ս է, որ Իրանի քաղաքացիներին կանչում են հարցազրույցի, իսկ մեզ` ոչ, ո՞րն է պատճառը։ Մենք այստեղ խաղաղ հավաք ենք իրականացնում։ Ուղղակի չենք ուզում զրկվել այդ հնարավորությունից»,–ասաց ցուցարարներից մեկը։
Մեկ ուրիշն էլ ասաց, թե ԱՄՆ դեսպանատնից պատճառաբանում են, որ հարցազրույց չկազմակերպելու պատճառը կորոնավիրուսն է։ Այս փաստարկը չի համոզել ցուցարարներին։ Նրանք շեշտում են, որ Հայաստանն այս պահին գտնվում է կանաչ գոտում, և նման պատճառաբանություններն ուղղակի անհիմն են։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ են իրենց ակցիայի մասին։ Հավաքվածները հույս ունեն, որ իրենց բողոքի ձայնը լսելի կդառնա։
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...
Պատերազմի հետևանքով զոհվածների և անհետ կորածների նոր թիվը. ՔԿ-ն տվյալներ է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում...
Բնակարանային գողություն` Երևանում. թալանել են բանկի աշխատակցի տունը
Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր...
Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել
Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույք...