
Ծառուկյանի նախաձեռնությունն ինչպես կանդրադառնա տնտեսության վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր հասարակության մի ստվար զանգված լավագույնը, որ կարողանում է անել, ուրիշների փողերը հաշվելն է, ինչպես նաև ինքնուրույն տասը դրամ չստեղծածի «բարձունքներից» ոչ միայն խորհուրդ, այլև նույնիսկ հրաման արձակելն է, թե ինչպես այլոք ծախսեն իրենց աշխատած գումարները:
Եվ սա այնքան սովորական է դարձել, որ հազիվ թե զարմանալի էր նման բուռն արձագանքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- տեղեկացրել էր Ծառուկյանը: