ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիվանդ կնոջը նետել են փողոցը, չջեռուցվող մի փլատակում մահանալու. մարզպետն արձագանքել է և կնոջը տեղափոխել հիվանդանոց

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրել է.
 

«Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր»:

 

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան հարթակում տարածվել էր  օգտատեր Վահան Տումասյանի  տեսանյութ, որը առանց պատուհանների, անմխիթար բնակարանում միայնակ ապրող մի կնոջ մասին էր: Վերջինս չուներ, ոչ նորմալ վառարան, ոչ փայտ, ոչ սնունդ ու վատառողջ էր: 

 

Օգտատերը գրառմանը կից մասնավորապես գրել էր.

 

«Անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոցը, 23 աստիճան ցուրտ եղանակին, չջեռուցվող մի փլատակում մահանալու...Ահա երկրի դեմքը: Ցրտահարության շեմին է...

Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանի երկրորդ հարկում մի հիվանդ միայնակ կին ցրտահարության շեմին է: Քայլել չի կարող, վառարանը շարքից դուրս է եկած, մեր տրամադրած վառելափայտն էլ վերջացել է: Հարևանները լացակումած զանգել օգնություն էին աղերսում:

Մի նորմալ վառարան, մի քանի պարկ վառելփայտ և սննդամթերք է պետք:

Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի:

Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել»:

Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)

 

 

Քաղաքականություն