ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, ամբողջ ուժով շպրտեք դուրս»․ վարչապետի օգնականը՝ աղբը մեքենայից նետողներին

՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը տեսանյութ է հրապարակել.

 

«Ուրեմն, տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,-ասում է Նաիրի Սարգսյանն իր տիկտոկյան տեսանյութում։

 

Հաջորդիվ կադրերում երևում է, թե ինչպես է վերջինս մաքրում հերթական աղբակույտը: Նա հեգնում է մեքենայից աղբը նետող մարդկանց ու փորձում ցույց տալ, թե ինչ տգեղ երևույթ է աղբը մեքենայից դուրս նետելը:

Քաղաքականություն

Պատահարներ