
Լևոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել. Սուքիասյան

ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խնդրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, համարում է քաղաքական։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում ՀՀ-ն, քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է և ունի, բայց համարում է քաղաքական։
«Ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ կամ նյութ դառնան»,- նշեց Սուքիասյանը՝ հավելելով, որ չի կարող ասել նպատակը որն է, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ նախագահն է և ամեն մի քաղաքական համակարգ իր տեսակետն ունի ։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են»։