Կարանտինային նոր կանոններ՝ Գերմանիայում
Բունդեսթագը հաստատել է նոր կարանտինային կանոններ կորոնավիրուսով վարակվածների և կոնտակտային անձանց համար։ Գերմանիայի խորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել ուրբաթ։ Նրանք, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, ազատվում են պարտադիր մեկուսացումից, եթե ստացել են խթանիչ պատվաստում։ Բացի այդ, վարակվելու դեպքում կարանտինի տևողությունը կրճատվում է. դա արվում է վարակվածների թվի կտրուկ աճի պայմաններում մի շարք ոլորտներում կադրերի պակասը կանխելու համար։ Այժմ հնարավոր կլինի մեկուսացումից դուրս գալ յոթ օր հետո, եթե PCR թեստի կամ արագ թեստի բացասական արդյունքներ լինեն։
Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը Բունդեսրաթի արտահերթ նիստում, նշել է, որ համաճարակը հասել է «շրջադարձային կետի»։ Նրա խոսքով՝ հարցն այն է, թե հնարավոր կլինի իրավիճակից գլուխ հանել այնպես, որ համաճարակի դրսևորումները հետագայում կրճատվեն:
«Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից, և ունենք դրա համար միջոցներ: Մենք միջոցներ ունենք այս տարի Գերմանիայում վերջ դնելու համաճարակին», - ասաց Լաուտերբախը՝ նկատի ունենալով բնակչության ակտիվ պատվաստումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
Վարորդական իրավունքի հետ կապված գործողություններում փոփոխություններ կան
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարներ է տեղակայել. Միկա Բադալյան
«Ազատագրում» շարժման անդամ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապա...
Ինչն է թանկացել Հայաստանում․ ամբողջական ցանկ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ա...