Բարձրացումներ՝ Արցախի ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակներում
2022թ. հունվարի 1-ից Արցախում բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ Պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25,000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով:
Տեղեկացնենք նաև, որ իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվար ամսում վճարվում են 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ փետրվար ամսում կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
Վարորդական իրավունքի հետ կապված գործողություններում փոփոխություններ կան
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվա...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարներ է տեղակայել. Միկա Բադալյան
«Ազատագրում» շարժման անդամ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապա...
Ինչն է թանկացել Հայաստանում․ ամբողջական ցանկ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ա...