Հասարակություն
Քաղաքացին մոլորվել և հայտնվել է ադրբեջանցիների մոտ․ նոր մանրամասներ
| Այսօր՝ ժամը 15։30-ին, ԱՀ ԱԱԾ հաղորդվել է Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ։ |
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
5.0