«Պահանջում եմ ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը». Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորը դիմել է ԱԱԾ-ին

 «Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը:

ՀՀ 7-րդ Վարչապետ Արմեն Դարբինյան»: Այս մասին նոր գրառում է արել Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Արմեն Դարբինյանը հայտարարել էր, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իր ազգային արժանապատիվ կեցվածքը և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը. նա պատրաստվում է հրաժարական տալ։

 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել էր Արմեն Դարբինյանին՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ:

Քաղաքականություն

Պատահարներ