ՆԱՏՕ-ն որոշել է ընդունել Ուկրաինային և Վրաստանին․ Ստոլտենբերգը մանրամասնում է
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) որոշել է ընդունել Ուկրաինային և Վրաստանին, սակայն վերջնաժամկետ չի սահմանել։ Այս մասին այսօր La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ուկրաինան արդեն դիմել է միանալու խնդրանքով, և մենք որոշել ենք աշխատել այդ ուղղությամբ՝ աջակցելով նրա բարեփոխումներին, օգնելով արդիականացնել զինված ուժերը մեր չափանիշներին համապատասխան: 2008 թվականին մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան [ՆԱՏՕ] անդամներ, բայց մենք չասացինք, թե կոնկրետ երբ»,- ասել է Ստոլտենբերգը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինան այժմ ունի շատ ավելի բարձր պաշտպանական կարողություն, քան 2014 թվականին։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է նաև, որ հավաքական պաշտպանության սկզբունքը վերաբերում է միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ «Սակայն Կիևը դեռևս ՆԱՏՕ-ի մաս չէ: Դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը վերաբերում է միայն ՆԱՏՕ-ի անդամներին»,- հիշեցրել է նա:
Սթոլթենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը Ուկրաինայի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 30 երկրների խնդիրն է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...