Հասարակություն
Լուսանկարներ. Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան
Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԶՈՒ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար:
[07803560a310d9b5d5628a5652dfb0c8.jpg]
[b618f1b4601225f46b0e67d0e22519ee.jpg]