Ձեռնարկում են բոլոր քայլերը հովվին վերադարձնելու համար. ՊՆ

Ինչպես արդեն հայտնել էինք, Ադրբեջանցիներն առեւանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվին և իր ոչխարներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։

 

«Հավանաբար ոչխարներին արածացնելով՝ կամաց-կամաց գնացել ու հասել է սահմանին։ Սահմանի մի կողմում մերոնք են, մյուս կողմում էլ՝  իրենք, անցել է սահմանը, իրենք էլ միանգամից իջել են ու տարել։ Հովիվն ունի 1000 ոչխար ունի՝ երկու մասի բաժանված, երեւի իր հետ 500 ոչխար է եղել»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանը հայտնեց, որ բանակցություններ կիրականացվեն ռուսական կողմի միջնորդությամբ Տեղի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։

 

ՊՆ-ից Auroranews-ին հավաստիացրեցին, որ ձեռնարկում են բոլոր քայլերը հովվին վերադարձնելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ