Հասարակություն

Հրապարակվել են երեկ հայկական դիրքերի վրա կիրառված «Բայրաքթար» ԱԹՍ-ի բեկորների կադրերը

Հրապարակվել են երեկ հայկական դիրքերի վրա կիրառված «Բայրաքթար» ԱԹՍ-ի բեկորների կադրերը

Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը կիրառել է «Բայրաքթար՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում Վարդենիսի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի վրա հարձակվելիս։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Միկա Բադալյանը` կից ներկայացնելով MAM-L ռումբի բեկորները, որոնք մշակվել են հատուկ Բայրաքթարի համար:

Նշվում է, որ երեկվա սադրանքի ժամանակ օգտագործվել են նաև կամիկաձե անօդաչու սարքեր, որից մեկ հայ զինծառայող է զոհվել։

«Ավելի վաղ հիշեցնեմ, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր հունվարի 11-ին Վարդենի ուղղությամբ սադրանքի ժամանակ անօդաչու թռչող սարքերի և հրետանիի կիրառումը, ինչը հակառակորդի ՊՆ-ի հերթական սուտն է»,- գրել է Միկա Բադալյանը:

 

[e372fdd777c615273a8ddca07abee2be.jpg]

 

[9d0c21ee410506d2db803edde8f551c0.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250