«Որևէ փաստաթղթի ընդունում ներկայումս չի նախատեսվում»․ Պեսկով
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հունվարի 10-ին նախատեսված արտահերթ նիստի արդյունքներով որևէ փաստաթղթի ընդունում ներկայումս չի նախատեսվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։
Հիշեցնենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների նիստը նախատեսված է երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին»։ Հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Հայաստանի նախագահությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող...