ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կմասնակցեն տեսակոնֆերանսին
ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Նշվում է, որ նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Միջոցառման ընթացքում քննարկվելու են Ղազախստանում տիրող իրավիճակը և դրա կարգավորման հարցերը:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստը, նախնական տվյալներով, տեղի կունենա հունվարի 10-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող...