ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայում ամերիկյան հրթիռներ չտեղակայելու հարցը․ Սպիտակ տուն
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում հարձակողական հրթիռային զինատեսակներ տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայում ամերիկյան հրթիռներ չտեղակայելու հարցը, և որ այդ պայմանավորվածությունների շուրջ առաջընթաց հնարավոր է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պենտագոնը հերքել էր ԶԼՄ-ների տեղեկությունները, թե ԱՄՆ-ը կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Մինչ այս լրատվամիջոցները, վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները, հայտնում էին, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Արևելյան Եվրոպայում տեղակայված իր զորքերի թվի և տարածաշրջանում զորավարժությունների ծավալների կրճատման հարցը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի ռուսական և ամերիկյան պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն Ժնևում՝ ռազմավարական կայունության շուրջ երկկողմ երկխոսության շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող...