Հասարակություն

Լուսանկար․ Երևանում կտեղադրվի՞ հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան

Լուսանկար․ Երևանում կտեղադրվի՞  հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Էռնես Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Սիրելի Երևանցիներ,

որպես Երևանի ավագանու անդամի՝ դիրքորոշում հայտնելու նպատակով ինձ է ուղարկվել այս հուշարձանի էսքիզը և կից ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղեկցող գրությունն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:

Ինքս կարծում եմ, որ երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելու է, թե ոչ: Ուստի խնդրում եմ Երևանցիներին իրենց դիրքորոշումը հայտնեն այս կապակցությամբ գրառմանս տակ թողնելով մեկնաբանություն՝ ԿՈՂՄ կամ ԴԵՄ»:

 

[8bf5d71efcf5f3abb62bafc84ae667be.jpg]

 

[ed34cc828253358baac2548188be5acb.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250