
Ղազախստանի նախագահը հրահանգել է կրակել՝ առանց նախազգուշացման

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ հրահանգել է կրակել ահաբեկիչների վրա ոչնչացման համար՝ առանց նախազգուշացման։ Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը։
Լրատվականը հաղորդում է նաև, որ երկրի նախագահը նշել է, որ Ղազախստանը գործ ուներ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ավազակների ու ահաբեկիչների հետ։
Տոկաևը շեշտել է նաև, որ երկրի որոշ շրջաններում միացված է ինտերնետ կապը, սակայն դա չի նշանակում, որ ինտերնետի ազատ մուտքը կարող է դառնալ հերյուրանքներ, զրպարտություն և հրահրումներ տարածելու պատճառ։