Ղազախ բանկիրը հայտարարել է, որ երկրում ընդդիմության և բողոքի ցույցերի առաջնորդն է

Ղազախ բանկիր Մուխթար Աբլյազովն հայտարարել է, որ երկրում ընդդիմության և բողոքի ցույցերի առաջնորդն է։ Այս մասին  հաղորդում է Reuters-ը։

 

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

Քաղաքականություն