Իրանը բացառություն է անում՝ կբացի ցամաքային սահմանը միայն Ադրբեջանի համար
Իրանի Արդաբիլ նահանգի նահանգապետ Հադի Ամելին հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանին սահմանային անցակետի բացման մասին։\n\nԱմելին հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնմանը նպաստելու նպատակով։\n\n«Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը մեր երկրի և մեր հյուսիսային հարևանի բնակիչների մտահոգություններից է, և այդ հարցը քննարկվել է նաև երկու երկրների նախագահների հանդիպմանը»,- ասել է նա IRNA գործակալությանը։
Ըստ Ամելիի, Ասլանդուզի սահմանային անցակետի բացումը մեծ նշանակություն կունենա տնտեսության և հարաբերությունների բարգավաճման տեսանկյունից։\n\nԱնցյալ շաբաթ Իրանի իշխանությունները փակել էին ցամաքային սահմանը հարեւան երկրների հետ՝ օմիկրոնի շտամի տարածման սպառնալիքի պատճառով։ Իրանի մաքսային վարչության ներկայացուցիչ Սեյեդ Ռուխուլլա Լաթիֆին ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հրամանի համաձայն՝ դեկտեմբերի 25-ից 15 օրով փակ կլինի սահմանը հարևան երկրների հետ։\n\nԱվելի վաղ RUSARMINFO-ն հայտնել էր, որ Թեհրանի քաղաքապետարանն անվանակոչել է Շուշիի փողոցներից մեկը՝ օգտագործելով Լեռնային Ղարաբաղի ամրացված քաղաքի հայկական անվանումը՝ առաջացնելով ադրբեջանցիների դժգոհությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
Ադրբեջանցիներին նյարդայնացրել է, որ Ալիևի որդին զինվորական հագուստ է կրել
Ադրբեջանական սոցիալական հարթակներում բավական լայն աղմուկ է բարձրացել ահաբեկիչ Իլհամ Ալիևի տղայի՝ Հեյդար Ալիևի, զինվորակա...