«Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ». Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը` ուղիղ
ՀՀ-ի համար այս տարին գնահատում եմ որպես կատարյալ ձախողում։ Տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել։
Երկրորդ նախագահը նշեց, որ իշխանությունները խոսում են 40 ք/մ տարածքի մասին, որը թշնամու վերահսկողության տակ է, բայց Ռոբերտ Քոչարյանի խոսքով իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։
«GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով։ Մենք ստիպված ենք եղել առնվազն հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1․5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ։ Նույնը կատարվել է Վարդենիսի հատվածում, նաև Նախիջևանի հատվածում։ Ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր, մեր կողմից չեն վերահսկվում։ Ստացվում է՝ մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40ք/մ տարածքի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս հավելեց, որ այս տարի կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։ Նա նշեց, որ տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։
«2-3 դիրքի համար մարտական գործողությունների ժամանակ 30-ից ավելի գերի ունենալը խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին։ Այդպես չի լինում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք թքած ունենք, որ դուք մտահոգված եք». Պուտին վրդովվեց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Արևմուտքին ներկայացրած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս սեղանի շուրջ միասին որոշումներ էինք կայացնում, դուրս էին գալիս ու ասում` մենք խաբար չենք». Փաշինյանը` դիվանագետների մասին
ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև դիվանագիտական ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն կրակ բացելու հրաման կտա՞. Պուտինը պատասխանում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց Ուկրաինայի վրա կրակ բացել-չ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Lոլոներ պետք չէ կարդալ, ավտոբուսները բերելու սաբոտաժ, այո՛, եղել է. Ավանեսով
Քաղաքապետարանում քննարկվում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը իր ելույթ...