Նորընտիր քաղաքապետը չի անդամակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Այդպիսի քննարկումներ չունենք: Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որ սկսել եմ, միևնույն ժամանակ ապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարական դաչաները նոր բնակիչներ կունենան. Սուրեն Պապիկյանն ընտրյալ ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղա...
Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ...
Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը 2...
Ո՞վ կնշանակվի փոխքաղաքապետի պաշտոնում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագորղների հետ ճեպազրույցում հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադր...