Վրաստանի համար դուռը միշտ բաց է, եթե որոշի միանալ քննարկումներին. Մարիա Զախարովա
Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի դուռը միշտ բաց է Վրաստանի համար, եթե որոշի միանալ քննարկումներին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Վերջինս ընդգծել է, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպման բոլոր մասնակիցները հետաքրքրվածություն են դրսևորել համատեղ աշխատանքը շարունակելոււ հարցում:
«Հաջորդ հանդիպման տեղի և օրակարգի որոշումը տեղի է ունենում արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև համաձայնեցմամբ: Առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք առնչվում են համընդհանուր շահերին: Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար-մշակութային կապերին, ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարին առնչվող հարցերը»,- նշել է Զախարովան:
Դիվանագետը հավելել է, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է մնում հարթակին միանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն պատասխանել է Պուտինի կոշտ հայտարարություններին
ՆԱՏՕ-ն երբեք դաշինքը չընդլայնելու խոստումներ չի տվել, գերմանական DPA-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավ...
«Ժողովուրդ ջան կներեք, որ ամիսներ շարունակ տուժեցիք». Վարդևանյանը` ՍԴ որոշման մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է արել. «ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը...
Այս պատասխանով Փաշինյանը, սեփական անկարողությունն արդարացնելով, շրջանառության մեջ է դնում վտանգավոր թեզեր. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հա...
Պուտինը հեշտացնում է օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական...