Ոստիկանները պատ են կազմել Փարաքարի համայնքապետարանի դիմաց
Արդեն քանի օր է, ինչ Փարաքարում լարված իրավիճակ է: Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավագանու անդրանիկ նիստից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել էին, որ ընտրվել են համայնքի ղեկավարներ:
«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել ավագանու 11 ձայներով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Այսօր էլ պետք է տեղի ունենար համայնքի ղեկավարի երդմնակալությունը, որին Վոլոդյա Գրիգորյանը մասնակցեց, այնուհետև շարժվեց դեպի համայնքապետարան, սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին, որ նա մուտք գործի համայնքապետարան.
«Գրավոր դիմե՛ք, մենք ձեզ կպատասխանենք, թե ինչու ենք ժամանակավոր սահմանափակում ձեր ազատ տեղաշարժը»,- նշեց ոստիկանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին՝ այդպես էլ չասելով, թե որ հիմքով են սահմանափակում ավագանիների ազատ տեղաշարժը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...