Իրավապահները հայտնաբերել են Աղվան Հովսեփյանի տունը թալանած անձին
Իրավապահները բացահայտել են, թե ով է եղել անձը, որը թալանել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տունը: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են բոլոր այն իրերը, որոնք գողացվել են Աղվան Հովսեփյանի տանից:
Հիշեցնենք, որ shamshyan. com-ը գրել է, որ դեկտեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Հիշյալ տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը ներկայումս կալանքի տակ է եւ գտնվում է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ այս տուն գողերը մտնում են երկրորդ անգամ:
Ի դեմ մեզ հասած լուրերի համաձայն՝ վերոնշյալ անձը, որը ենթադրաբար թալանել է Աղան Հովսեփյանի տունը, տարիներ առաջ թալանել էր Արաբական Միացյալ Էմիրություններում՝ նախկին ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը: Մասնավորապես` 2018 թվականին Shamshyan.com-ը գրել էր, որ ոստիկանություն էր դիմել Երևանի բնակիչ Արտակ Փալիկյանը և հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։ Ի դեպ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրություններում նախկին ՀՀ դեսպանն էր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
«Տկզար». սոցիալական ցանցերում քննարկում են Ալեն Սիմոնյանի օգտագործած բառը
Քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին, որում Մարությանը...