Հայկ Մարությանի բարձր վարկանիշի հետևում ընկած չէ լավ արված աշխատանքը. Խաժակյան

Այս օրը շուտ պետք է գար, դեռևս 2020թ-ին երբ քննարկվում էր կատարողականները, ես ասում էի՝ այսպիսի կատարողական ցուցաբերածքաղաքապետը պետք է վերցնի թուղթը և հրաժարականի դիմում գրի: Քաղաքացիների մոտ տպավորություն էր, որ ամեն ինչ նորմալ է, այդ ընդդիմությունը չի ուզում, որ ամեն ինչ լավ լինի: Այս մասին Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

 

Խաժակյանը համաձայնեց, որ Հայկ Մարությանը հանրության մոտ բարձր վարկանիշ ունի, և դա պայմանավորեց նրանով, որ հետպատերազմյա շրջանում Հայկ Մարությանը զերծ է մնացել ներքաղաքական գործընթացներից.
«Այս պրոցեսներից անմասն մնալն ի վերջո ապահովեց հարաբերական բարձր վարկանիշը, բայց ես չեմ կարծում, որ այդ վարկանիշի հետևում ընկած չէ լավ արված աշխատանքը»,-ասաց Խաժակյանը:

Քաղաքականություն