Ռուսաստանը չի բացառում Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը
Եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության երաշխիքների հետ կապված նրա առաջարկները, ապա դիտարկվելու են բոլոր հնարավոր պատասխան գործողությունները․ շատ բան կախված է արևմտյան երկրների արձագանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով Բելառուսում միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը, գրում է Factor.am-ը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը կառաջարկի ՌԴ-ին՝ իր տարածքում միջուկային զենք տեղակայել, եթե ՆԱՏՕ-ն նման քայլի գնա Լեհաստանում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասել էր, որ Լուկաշենկոյի ասածները պետք է ընկալել որպես Արևմուտքին նախազգուշացում։ «Բոլոր հարցերը քննարկվում են համալիր։ Մենք լսել ենք նման առաջարկներ մեր բելառուս դաշնակիցներից։ Բոլոր տարբերակները դիտարկվելու են, սակայն, ինչպես արդեն ասացի, դա կախված կլինի արձագանքից, որը մենք սպասում ենք ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից»,- ասել է Ռուդենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը զգուշացրել է` ագրեսիվ գիծը շարունակելու դեպքում ռազմատեխնիկական պատասխան կստանան
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռո...
Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում. Դավիթ Բաբայան
Ես միշտ ասում եմ իմ ռուս եղբայրներին, որ եթե չլինի Արցախը, հաջորդ ճակատամարտը ռուսները կվարեն Կուլիկովոյի դաշտում: Այս մ...
«Ես ուղղակի զարմանում եմ այս ամեն ինչի վրա». Ռոբերտ Քոչարյան
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ, քննվում էր Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից...
«Վաղը բոլոր պատասխանները կհնչեն». Հայկ Մարությանը` ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին
«Այս ծանր պահին ինչո՞ւ չեք դիմում երևանցիներին, որոնք ձեզ ընտրել են քաղաքապետ»,- այսօր դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մար...