Իրանը դատապարտում Է Իսրայելի վարչապետի այցը Միացյալ Էմիրություններ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը: Այդ մասին հաղորդվում է Իրանի կառավարության կայքում: «Խաթիբզադեն նկատողություն է արել Իսրայելի վարչապետի՝ ԱՄԷ այցի առնչությամբ:
Նրա խոսքով, նման գործողությունները խարխլում են տարածաշրջանի անվտանգությունը եւ կատարվում են տարածաշրջանի մարդկանց եւ արաբական երկրների շահերի դեմ»,-ասվում է կառավարության կայքում: Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ինքնաթիռով մեկնել է ԱՄԷ-ից. նա պատմական այց էր կատարել գահաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հրավերով: Վարչապետը հայտարարել է, որ ԱՄԷ-ի Աբու Դաբիի մայրաքաղաքային Էմիրության գահաժառանգ արքայազնի հետ բանակցությունները եղել են ազնիվ եւ բովանդակալից:
Արաբական մի քանի երկրներ 2020 թվականին համաձայնել են Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնել Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն էր: Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջեւ համաձայնագրերի ստորագրումը տեղի Է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը, որոշում Է ընդունվել դեսպանություններ բացելու մասին, երկրների միջեւ հաստատվել է ուղիղ օդային հաղորդակցություն, սկսվել են կառավարության անդամների այցերը, իրականացվել են տուրիստական ուղեւորություններ: Ավելի ուշ նրանց են միացել Մարոկոն եւ Սուդանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ նոր պետ կունենա՞նք. գերատեսչություններից մեկնաբանում են
168.am-ը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ԳՇ-ում ճամպրուկային տրամադրություններ են, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին...
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
«Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մասնակցել է համ...
Առողջապահության նախարարը հայտարարություն է տարածել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ներկայացնելով տվյալներ կորոնավիրուսայի...